ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ինչու՞ են դրսում այդքան «հոգատար» մեր նկատմամբ

Ինչու՞ են դրսում այդքան «հոգատար» մեր նկատմամբ
07.11.2017 | 11:35

Մեր երկրում 2017-ի վերջին ծրագրված պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումների անցկացման պատճառով մարդկանց անհանգստությունը շատ բնական է: Նախ այն պատճառով, որ դրսից տրամադրվող գումարներով այստեղ արվող ամեն բան արդեն խիստ կասկածելի է: Դա՝ մեղմ ասած, որովհետև արդեն շատերը գիտեն միջազգային կառույցների ինչ լինելը, նաև այն, թե ովքեր են դրանց իրական տերերը, և ինչ նպատակ է հետապնդում նրանց ոգևորությունը:


Ռուսաստանում ևս, սկսած 2009-ից, սկսվել է այդ պատվաստման հետ կապված խառնաշփոթը: Պատվաստման ենթակա են 9-ից մինչև 50 տարեկան կանայք և աղջիկները, իհարկե, նայած որ երկրում և երբ՝ ինչ կարգով և ինչ տարիքային խմբի հետ հարմար կգտնեն այն անցկացնել: Փաստորեն, պատվաստվում են միայն կանայք, չնայած պապիլոմա վիրուսով ախտահարվում են նաև տղամարդիկ: Արդեն տրամաբանությանը հակասող փաստ: Նրանց արդարացումն այդ առումով այնքան զավեշտալի է, որ կարիք էլ չկա դրան անդրադառնալու:
Պատվաստման վտանգավորության մասին փաստող շատ նյութեր են արդեն հրապարակվել:
2007-ից սկսել են իրականացվել նաև անկախ փորձաքննություններ: Ամերիկյան խոշոր ինֆորմացիոն պորտալ «ՆյուսՏագիտը» անդրադարձել է դրանց, հատկապես «Ամերիկյան բժշկական ասոցիացիայի պարբերականում» (JAMA, 2007 թ.) հրապարակված նյութերին: Դրանցից մեկում ցնցող ապացույցներ կան այդ վակցինացիայի մասին: Այդտեղ նշվում է, որ պատվաստումը հաճախ օրգանիզմում հենց ինքն է առաջացնում վիրուսի աճ, և մեծ թվով կանանց մոտ բացարձակ չի նկատվել վիրուսի վերացում: Եվ հակառակը, գրեթե չկանխելով դրա աճը, վիրուսակիրների մոտ այն 44,6 տոկոսով ավելացնում է հիվանդության ռիսկը: Այսինքն, ակտիվացնում է մինչ այդ օրգանիզմում ոչ ակտիվ, անվտանգ վիճակում գտնվող վիրուսը: Ավելի պարզ ասած, վակցինացիան նպաստում է նախաքաղցկեղային փոփոխությունների ի հայտ գալուն: Այս ամենը ամերիկյան հետազոտողների եզրահանգումն է: Նրանք համարձակվել են անգամ հայտարարել, որ այդ պատվաստանյութը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի մեծ բժշկական խաբեություն:


«ՆյուսՏագիտը» նաև առաջ է քաշում այս վակցինացիան մարդկանց պարտադրելու ենթադրյալ, բայց խիստ համոզիչ պատճառները: Դրանցից մեկը դեղագործական ընկերությունների՝ վակցինայի վաճառքից ամեն գնով շահույթ ստանալու քաղաքականությունն է: Հաջորդը մարդկանց թունավորելն է, մարդկությանը, համաշխարհայնականների ծրագրի համաձայն, քչացնելու նպատակով: Եվ այլն…
Աշխարհի խոշոր գիտական կենտրոններում լուրջ հետազոտություններ են արվում մարդկանց թվի կրճատման ամենատարբեր ձևեր հայտնաբերելու համար: Դրանցից մեկը ինչ-որ կերպ կանանց մոտ անպտղություն առաջացնելն է: Արդեն կարողացել են ստանալ մի եղանակ, երբ հղիության նորմալ ընթացքին նպաստող հորմոններից մեկը, գենային ինժեներիայի օգնությամբ, ամրացվում է օրգանիզմի համար օտար մի սպիտակուցի, այս դեպքում՝ հենց թուլացրած վիրուսին, որի պատճառով վակցինացիայից հետո հորմոնի դեմ սկսվում է հակամարմինների սինթեզ, որոնք ոչնչացնում են հենց այն, ինչը պետք է ապահովեր հղիությունը: Արդյունքում առաջ են գալիս անպտղություն և վիժումներ: Այդպիսի վակցինաներ շատ են փորձարկվել Լատինական Ամերիկայում, Նիկարագուայում, Մեքսիկայում և այլ երկրներում: Դե, բնականաբար, ամեն բան չէ, որ հայտնի է դառնում: Մարդկության դեմ իրագործվող դավ-ծրագրերը հնարավորինս քողարկվում են, թաքցվում: Այս մեկ՝ պատվաստումների անցկացման ծրագրի, ինչպես նաև նմանատիպ այլ «մարդասիրական» ծրագրերի վրա, «աղքատության դեմ պայքարող» մոլորակում, ահռելի գումարներ են ծախսվում: Իսկ Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը, Համաշխարհային բանկը և նմանատիպ այլ միջազգայիններ վերահսկում են գործընթացները:
Հիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ մենք արդեն ենթարկվել ենք նմանատիպ փորձարկման, երբ համատարած կարմրուկ-կարմրախտի վակցինացիա արվեց երիտասարդ աղջիկներին և տղաներին, առանց առկա հիվանդագին վիճակների դեպքում այն հետաձգելու որևէ պայմանի, ինչն արդեն պետք է անհանգստության պատճառ դառնար: Հասուն մարդկանց արվում էր վակցինացիա մանկական ինֆեկցիաների դեմ, որոնցով այդ տարիքում չեն հիվանդանում, կամ ընդամենը բացառիկ դեպքեր կարող են լինել: Այնպես որ, այդ հարցը քննարկման նյութ դարձնել իսկ չարժեր, ուր մնաց այդքան գումար, միջոցներ, ջանքեր ծախսելը: Աբսուրդ է, անգամ ծիծաղելի, բայց լրջորեն արվեց: Եվ ոչ մեկին չանհանգստացրին դրա հետևանքները, իսկ դրանք եղան, կային:


Չանհանգստացրեց և այն, որ այս վերջին տարիներին մեր երկրում անպտղությամբ, քաղցկեղով և այլ հիվանդություններով հիվանդացության մեծ աճ արձանագրվեց: Իհարկե, այդ ամենի պատճառը մեկը չէ, երկուսը չէ, սակայն այս մեկ պատճառը այդ փնջում իր մեծ տեղն ունի: Սրտացավ աչք է պետք, որ տեսնի, վերլուծի պատճառահետևանքային կապերը:
Ակնհայտ է, որ այդտեղ էլ նպատակն այլ էր:
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը համաշխարհայնականների վերնախավի գաղտնի հավաքներից մեկի ժամանակ հայտարարել է. «Եթե մենք հիմա իսկապես լավ աշխատենք նոր վակցինաների, բժշկասանիտարական օգնության, վերարտադրողական առողջության բնագավառի օգնության վրա, հնարավոր է` կկարողանանք (ազգաբնակչության թիվը) նվազեցնել 10-15 %-ով»:
Սա ֆանտաստիկ ֆիլմերի շարքից չէ, սա մի փոքրիկ տեղեկություն է միջազգային կառույցների տերերի միտք-ծրագիր գործունեության` վարագույրի հետևում գտնվող մեզ գաղտնի հատվածից: Եվ զարմանալ պետք չէ, որ նմանատիպ պատվաստումներով ժամանակ առ ժամանակ խաթարում են այս կամ այն երկրի անդորրը:
Իսկ շատերը սեփական շահից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Բայց հենց այդ սեփական շահով առաջնորդվողներն էլ, հենց իրենց շահից ելնելով, պետք է հասկանան, որ նման աղետները, դրսի խարդախ ծրագրերը բոլորիս համար են պատուհաս, և միշտ չէ, որ մեծ փողերով հնարավոր է փրկվել:


Նախանձելի չէ այն երկիրը, որի իշխանավորները, կառավարության պատասխանատուները գաղափար չունեն տվյալ պահին աշխարհում առկա վտանգների մասին, այդ վտանգներն իրականություն դարձնող կառույցների մասին: Եվ բնականաբար, դեռ համագործակցում են դրանց հետ՝ օր առաջ սեփական երկրում նրանց ծրագրերն ի կատար ածելու համար: Այդ պատասխանատուներից ոչ ոք իրեն չի տալիս հեռվից հեռու անգամ աչք ծակող հարցը՝ ինչու՞ են դրսում այդքան «հոգատար» մեր նկատմամբ և ինչու՞ են այդքան մեծ գումարներ տրամադրում: Հաստատ մի օր կտան այդ հարցը, երբ իրենց մաշկի վրա զգան վտանգի շոշափուկները, բայց ցավալիորեն ուշ կլինի արդեն:

ՆԱՆԵ

Դիտվել է՝ 3471

Մեկնաբանություններ